Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով գործողություններ են իրականացվում․ կան ձերբակալվածներ

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են  Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կան նաև ձերբակալված անձինք:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն կոմիետն չի կարող տրամադրել։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններից են: