«Ադրբեջանը պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում». Բայրամով


 

Հայկական կողմը տարբեր ժամկետներ է նշում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր նիդեռլանդացի գործընկեր Թոմ Բերենդսենի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։


Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է հայ պաշտոնատար անձանց բոլոր հայտարարություններին այս հարցի վերաբերյալ։


«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում անսասան և հստակ է։ Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես և մյուսները, կարող է դա տեսնել»,- ասել է Բայրամովը։


Նա նշել է, որ Հայաստանի ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության փոփոխությունը մի շարք պատճառներով համապատասխանում է հենց Հայաստանի իշխանությունների շահերին։


«Վերջնարդյունքում Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի (ստորագրման) հարցում և պահպանում է հանձնառությունը այս գործընթացին»,- ընդգծել է Բայրամովը։