Ոմանց թվում է, թե իրենց ժամանակները չեն անցել ու ժողովրդին կարող է պարտադրվել սրա կամ նրա սահմանադրությունը. ՀՀ քաղաքացին է որոշելու. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հայաստանի ժողովրդի սահմանադրություն – որևէ այլ կերպ չի կարող անվանվել ժողովրդի կողմից չկեղծված հանրաքվեով ընդունված սահմանադրությունը։


Ոմանց թվում է, թե իրենց ժամանակները չեն անցել ու ժողովրդին կարող է պարտադրվել սրա կամ նրա սահմանադրությունը։ Օտարերկրյա թելադրանքով սահմանադրությունը կոմունիստների վախտ էր, կրիմինալ օլիգարխիայի թելադրանքով սահմանադրությունները՝ դրան հաջորդած տարիներին, երբ կարող էին ավտոմատով տեղամաս մտնել ու քվեատուփ փոխել կամ ուղիղ եթերում դիտորդներին տեղամասից դուրս շպրտել ու լցոնում անել։


Անցել են այդ ժամանակները, անցել են։ Այլևս ընտրությունները չեն կեղծվում։ Միակ սահմանադրությունը, որը կարող է լինել, դա Հայաստանի ժողովրդի սահմանադրությունն է։


Հայաստանի քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնու՞մ է սահմանադրություն, թե ոչ։ Այլևս որևէ մեկը չի կարող ժողովրդին դա պարտադրել»: