«Ռուսաստանն իր գաղափարները նավթալինից է հանել». Գրոսուն՝ Մոլդովան դաշնային հանրապետության վերափոխելու մասին

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ երկրի եվրոպական ուղղությունը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ գաղափարները, որոնք առաջ է մղել Ռուսաստանը, «նավթալինից են հանել»։


Այսպես է նա մեկնաբանել Bild-ի և «Էխո»-ի հրապարակումները, որոնցում խոսվում էր, որ Ռուսաստանը իբր պահանջում է Մոլդովայի վերափոխում դաշնային հանրապետության, որի մեջ կներառվեն նաև Մերձդնեստրը և Գագաուզիան։


«Սա ոչ միայն պաշտոնական դիրքորոշում է, այլև ուլտրապաշտոնական։ Մենք հանրաքվե ենք անցկացրել, որի ժամանակ մարդիկ քվեարկել են, և մենք Մոլդովայի Սահմանադրության մեջ ներառել ենք եվրոպական ինտեգրացիայի վեկտորը։ Վերջակետ։ Մնացածը՝ բոլոր այն գաղափարները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը հանել է նավթալինից, մեզ համար նշանակություն չունեն: Մեր վեկտորը ուղղված է այնտեղ (դեպի ԵՄ)»,- հայտարարել է Գրոսուն TVR Moldova-ին տված մեկնաբանության մեջ։