ՀԱՄԱՍ-ի ղեկավար անձնակազմը գաղտնի հանդիպում է անցկացրել Թուրքիայում
Թուրքական մամուլում շրջանառվում են պնդումներ, որոնց համաձայն՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավար անձնակազմը դեկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում եղել է Թուրքիայում:

Ավելին, նշվում է, որ նրանք Թուրքիայում գաղտնի հանդիպում են անկացրել և այն անցկացնելու համար Թուրքիան նախընտրել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Իսրայելական պետական «KAN» հեռուստաալիքի դեկտեմբերի 17-ի թողարկման ընթացքում հայտարարվել է, որ հանդիպումն անցկացվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից հետո՝ երկու երկրների միջև բռնկված ռազմական գործողություններում ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերի կորդինացման նպատակով:

Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի փոխնախագահ Սալիք էլ-Արուրիի և Կատարի մայրաքաղաք Դոհայում ապրող, խմբավորման նախկին առաջնորդ Հալիդ Մեշալի գլխավորությամբ:

Այնուամենայնիվ, թեկուզ որպես պնդում չի նշվում, թե՛ այլ բարձրաստիճան քանի անձ է մասնակցել հանդիպմանը և թե՛ ովքեր են եղել նրանք: