Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի դրոշը փոփոխելու օրինագծին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով օրենսդիր ժողովի մամուլի ծառայությանը։
«Պատգամավորները երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության պետական խորհրդանիշների մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը»,- հաղորդել է մամուլի ծառայությունը։
Նախաձեռնության հեղինակներն էին խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շակիևը և պատգամավոր Ուլան Պրիմովը։ Պետական դրոշի տարրի փոփոխությանն աջակցել է նախագահ Սադիր Ջապարովը։
Ավելի վաղ Ղրղզստանի կառավարությունը պաշտպանել է երկրի դրոշի վրա արևի պատկերը փոխելու գաղափարը՝ արևածաղկի նմանության պատճառով։