Բիթքոինի գինը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ իջել է մինչև 56 հազար դոլար

Կրիպտոարժույթների շուկայում գրանցված կտրուկ անկման ֆոնին բիթքոինի գինը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ իջել է մինչև 56 հազար դոլարի սահմանագիծը։


 CoinMarketCap-ի տվյալներով՝ վերջին 24 ժամում բիթքոինն էժանացել է 8,97%-ով՝ կազմելով 56 155,98 դոլար (օրվա ընթացքում իջնելով մինչև 55 830 դոլար), իսկ 30 օրվա կտրվածքով անկումը կազմել է 32,21%․ զգալի անկում են գրանցել նաև Ethereum-ը, BNB-ն և այլ կրիպտոարժույթներ։