«Մոնթե» ֆիլմի ցուցադրությունները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, չեն կայանա Ռուսաստանում պետական արգելքի պատճառով: Այս մասին ասվում է Genetic Production-ի հայտարարության մեջ։
«Ստեղծված
իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրություններից։
Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է հանգամանքների բերումով՝ անկախ մեր կամքից
և նախաձեռնությունից։
Մենք
հասկանում ենք, որ շատ հանդիսատեսներ սպասում էին ֆիլմի ցուցադրություններին, և
անկեղծորեն շնորհակալ ենք ձեզ հետաքրքրության, աջակցության և վստահության համար։ Մեր
թիմը ներկայումս քննարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու բոլոր հնարավոր
տարբերակները, որպեսզի ֆիլմը հասցնի իր հանդիսատեսին։
Շնորհակալություն
ձեր ըմբռնման և աջակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։