Գերմանական քաղաքում հայկական ընտանիքի 5 անդամների մահացած են գտել

Գերմանիայի Քել քաղաքում բնակարանում գտել են ընտանիքի հինգ անդամների մարմիններ, ևս երկու երեխա (12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ) գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է գերմանական Die Zeit թերթը:


Բնակարանի բնակիչների մահվան պատճառ է նշվում գազի արտահոսքը, սակայն հետաքննության համար դեռևս կան չպարզված հարցեր։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դա հայկական ընտանիք է, բոլոր երեխաներն ունեցել են Հայաստանի և Գերմանիայի քաղաքացիություն։ Ոստիկանության տվյալներով՝ մահացածների թվում են 46-ամյա հայրը, նրա 74-ամյա մայրը և 10-ից 14 տարեկան երեք երեխա։ Ընտանիքի մայրը ողբերգության պահին տանը չի եղել։


Դեպքի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 23-ի առավոտյան՝ այն բանից հետո, երբ դպրոցում մտահոգվել են երեխաների բացակայությամբ։


Քելի քաղաքապետ Վոլֆրամ Բրիտցը հայտարարել է, որ միջադեպը ցնցող էր բոլորի համար՝ հարևանների, հրշեջների։


Քննիչները ներկայումս պարզում են, թե արդյոք միջադեպը տեխնիկական անսարքությա՞ն, թե՞ հանցագործության հետևանք է եղել։ Քրեական ոստիկանության պետական ​​ կառավարման մասնագետները աշխատում են մեկ ընտանիքի անդամների մեծամասնության մահվան պատճառը պարզելու ուղղությամբ։