Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական 28 դրոն, 2 կործանիչ, 2 հրթիռ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը ռուսական զորքերը գրոհել են Ուկրաինան հարվածային դրոններով։
Ուկրաինայի ՀՕՊ ուժերը Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի, Դոնեցկի, Կիրովոգրադի և Խմելնիցկի մարզերում ոչնչացրել են արձակված 31 դրոններից 28-ը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Դեկտեմբերի 24-ի երեկոյան Ուկրաինայի Զինված ուժերը որսացել և ոչնչացրել են նաև երկու հրթիռ՝ Х-59՝ արձակված Կրոպիվնիցկիի ուղղությամբ, և Х-31Պ՝ արձակված Չեռնոմորսկի ուղղությամբ։
Բացի դրանից, ուկրաինական ռազմական տեղեկագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են ռուսական երկու կործանիչ-ռմբակոծիչ՝Սու-34 և Սու-30։ Առաջինը ոչնչացվել է Դոնեցկի մարզում, երկրորդը՝ Սև ծովի ջրային ավազանի վրա։