ARTEMIS ծրագրի շրջանակում ներգրավված երիտասարդները ԿԸՀ-ի հետ իրականացնում են քվեարկության ընթացքի մշտադիտարկում

ՏԻՄ ընտրությունների գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում ներգրավված երիտասարդները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ իրականացնում են քվեարկության ընթացքի մշտադիտարկում։ Այդ մասին հայտնում է ԿԸՀ-ն։