Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին

Երևանը սպասում է ամանորի հրաշքին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։


«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։


Դեկտեմբերի 12-ին` ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։


Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին։


Մասնակցիր հեքիաթին, Լուսավորիր հրաշքը»,- նշում են քաղաքապետարանից։


ՏԵՍԱՆՅՈՒԹ