Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում. ՆԳՆ

ՆԳՆ-ն տեղեկատվություն է տրամադրել ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 20․00-ի դրությամբ)։


Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում։


Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 8 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․


ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 284 դիմում, որից 164-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 81 դիմում։


Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 39 անձ։


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է ավելի քան 10 խորհրդատվություն։