ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը գիտության ոլորտում իրականացրել է լայնածավալ բարեփոխումների, մարդկային ռեսուրսի ամրապնդման և խոշոր գիտական ենթակառուցվածքների ձևավորման ծրագրեր, որոնց արդյունքում․
գիտության բյուջեն եռապատկվել է՝ հատելով 40 մլդ ՀՀ դրամը․
ատեստավորված գիտաշխատողների բազային վարձատրությունն աճել է 105–300%-ով․
գնվել են շուրջ 20 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ 415 ժամանակակից սարք ու սարքավորում՝ ավելի քան 34 պետական բուհերի և գիտական կազմակերպությունների համար․
600 նոր հետազոտող՝ մեծամասամբ երիտասարդներ, համալրել են գիտնականների շարքերը․
1200-ից ավելի նոր դրամաշնորհային նախագիծ ստացել է ֆինանսավորում․
ավելի քան 50%-ով աճել է միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում (առաջին և երկրորդ քառորդների) հայաստանյան գիտնականների հրապարակումների թիվը 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվել են միջազգային առաջատար խորհրդատուներ կամ խմբի ղեկավարներ՝ 5 աշխարհամասի 32 պետությունից։