Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է երկրից փամփուշտների և պարկուճների արտահանման արգելքը մինչև 2025 թվականի վերջը, հայտնում է Նախարարների կաբինետի Telegram ալիքը։
«Ռուսաստանում երկարաձգվում էերկրից քաղաքացիական ևծառայողական ակոսավոր զենքիփամփուշտների, ինչպես նաև որոշակիտրամաչափի ակոսավոր հրաձգայինզենքերի փամփուշտների համար պարկուճների արտահանմանժամանակավոր արգելքը: Այն կգործիմինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։Որոշումն այս մասին ստորագրվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են նախարարների կաբինետում, որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը։
Փամփուշտների և պարկուճների արտահանման սահմանափակումը մտցվել է 2023 թվականի մայիսին՝ «Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» նախագահի հրամանագրի կատարման շրջանակներում։