Մարդկությանը սպառնում է ժողովրդագրական կոլապս. կվերանան ամբողջական ազգեր. Իլոն Մասկ
Ձեռնարկատեր Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ մարդկությունը կանգնած է ժողովրդագրական մեծ ճգնաժամի սպառնալիքի առաջ։
«Մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ժողովրդագրական կոլապսն է»,- երեքշաբթի օրը նա գրել է X-ի (նախկին Twitter) իր էջում։

Նախկինում ձեռնարկատերը հայտարարել էր, որ ժողովրդագրական խնդիրների պատճառով կարող են անհետանալ ամբողջական ազգեր։ Ինչպես նշել է Մասկը, սպառնալիքի տակ են այդ թվում նաև Իտալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի մշակույթները։