Հունվարից Ղազախստանում դադարեցվել է ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվում է Առաջին ալիքը: Դա պայմանավորված է տնտեսական պատճառներով. 2024 թվականի պայմանագիրը չի կնքվել տեղական օպերատորի պարտքի պատճառով։ Այս մասին հայտնել է Ղազախստանում «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» բաժնետիրական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Կալաշնիկովան։
«Մենք կոնսենսուսի չենք հասել 2024 թվականի համար, ուստի պայմանագիրը չի կնքվել: Հիմնական պատճառը օպերատորի պարտքն է իրավունքի սեփականատիրոջը», - «Վլաստ» պարբերականը մեջբերում է Կալաշնիկովայի խոսքերը: «Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել անջատել (հեռուստաալիքների հեռարձակումը),- ասել է Կալաշնիկովան։- Օպերատորին ծանուցվել է անջատման մասին, մենք այդ մասին զգուշացրել ենք մեկ տարի»։