ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինէենը ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամանել է Ստամբու․ գոում է
Անադոլու գործակալությունը։Պետքարտուղարին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում տեղական ժամանակով 19:10-ին։
Բլինքենին օդանավակայանում դիմավորել են ԱՄՆ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Յապրաք Բալքանը, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Յադեն, Ստամբուլի օդանավակայանի քաղաքացիական վարչության ղեկավար Իլքեր Հաքթանքաչմազը և այլ պաշտոնյաներ։
Սպասվում է, որ շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։
Անահիտ Խաչատրյան