Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Բորնին խիզախ, վճռական ու նվիրված աշխատանքի համար։
«Ամբողջ սրտով շնորհակալություն»,-
ասել է նախագահ Մակրոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է վերակազմավորել իր կառավարությունը։
Անահիտ Խաչատրյան