ԱՄՆ դատախազությունը Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանից խնդրել է մերժել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձեռնմխելիության մասին հայցը, որով նա փորձել է չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները․ գրում է
ՌԻԱ Նովոստին։Ելույթ ունենալով լսումների ժամանակ՝ դատախազի հատուկ օգնական Ջեյմս Փիրսը վիճարկել է ամերիկյան սահմանադրական օրենսդրության մեջ գործադիր իշխանության ղեկավարների բացարձակ անձեռնմխելիության սկզբունքի առկայությունը և նախազգուշացրել դրա ներդրման հեռահար բացասական հետևանքների մասին։
«Նախագահը սահմանադրական եզակի դեր ունի, բայց նա օրենքից վեր չէ: Իշխանությունների տարանջատման սկզբունքները, Սահմանադրության տեքստը, պատմությունը, նախադեպերը, անձեռնմխելիության դոկտրինները բոլորը հանգեցնում են այն եզրակացության, որ նախկին նախագահը զերծ չէ հետապնդումից: «Սա այն դեպքն է, երբ ամբաստանյալը մեղադրվում է նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու դավադրության մեջ, և սա քրեական անձեռնմխելիության ինչ-որ նոր ձև ճանաչելու պահը չէ», - ասել է նա:
«Արդյոք նախկին նախագահի համար կա՞ անձեռնմխելիության որոշակի քվանտ: Մենք կարծում ենք, որ այդ հարցի պատասխանը ոչ է», - հավելել է դատախազության խոսնակը ՝ կոչ անելով վերաքննիչ դատարանին ընդունել շրջանային դատարանի տեսակետը, որտեղ ընթանում է Թրամփի դեմ դաշնային քրեական գործը:
Թրամփի պաշտպանական կողմը պնդում է, որ նախկին նախագահի քրեական հետապնդումը պաշտոնավարման ընթացքում կատարված գործողությունների համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե իմփիչմենթի ենթարկվի Ներկայացուցիչների պալատի կողմից և հաստատվի Սենատի կողմից:
«Եթե նախկին նախագահը զբաղված է քաղաքական սպանություններով, ներում է վաճառում և նման բաներ, և նրան իմպիչմենթի չեն ենթարկել, ապա ստացվում է, որ նման անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, և սա սարսափելի է», - արձագանքել է Փիրսը:
Վաշինգտոնի դատարանը, որը համակողմանիորեն քննում է Թրամփի՝ իր օգտին պարտված ընտրությունները փոխելու փորձերը, ներառյալ նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի շենքը գրոհը, կանգ է առել նախագահական անձեռնմխելիության կիրառելիության հարցը բարձրագույն իշխանություններում հստակեցնելու անհրաժեշտության պատճառով։
Անահիտ Խաչատրյան