Կիևը հրաժարվում է բանակցություններից․ Կրեմլ
Ռուսաստանը Ուկրաինայում շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝  խոսելով խաղաղ գործընթացի հեռանկարների մասին․ գրում է ՌԻԱ Նովոստին։

«Զելենսկու խաղաղության բանաձևը անբացատրելի գործընթաց է. որոշ երկրներ քննարկում են խաղաղության ժամանակավոր բանաձև՝ առանց Ռուսաստանի մասնակցության, սա շատ տարօրինակ գործընթաց է»,- ասել է Պեսկովը։


«Այս առումով ոչ մի լուրջ բան չկա: Դե ֆակտո, դեռևս առկա է Կիևի՝ իրավական ուժի մեջ մտած հրաժարում որևէ բանակցությունից։ Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։



Անահիտ Խաչատրյան