Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցն վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ համակարգչային սենյակն արդեն նոր կյանք է ստացել. Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ՝ դասասենյակն այժմ ապահոված է 10 նոր համակարգիչներով, ինչպես նաև տպիչներով և ինտերնետ հասանելիությամբ:
Ինչպես ասում է Տորոնտոյի Հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը. «Այս նկարներում տեսնում ենք մեր ապագա IT մասնագետներին»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։