Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ․ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 19-ին Մասիս քաղաքի 6-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Վահագն Հ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Առանց խափանման միջոցի: