«Աստված պատժե՞ց Սերգո Կարապետյանին»․ Պետբյուջեից կես մլրդ դրամ հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող երժ Սարգսյանի պաշտպանները արդարացման դատավճիռ են ակնկալում

Շարունակվեց Սերժ Սարգսյանի՝ շուրջ կես միլիարդ  դրամի չարաշահում կատարելու գործով դատական հերթական նիստը։ Այսօր ճառով հանդես եկան նրա պաշտպանները։ Նրանցից Ամրամ Մակինյանն ավելի քաղաքական ելույթ ունեցավ, ներկայացրեց Սերժ Սարգսյանի անձը, կենսագրությունը։

Ապա Մակինյանը հիշեց Սերժ Սարգսյանի՝ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ավանդի մասին։

Իմանալով հանդերձ, որ իր ճառից հետո Սերժ Սարգսյանն իրեն հանդիմանելու է, այնուամենայնիվ, Ամրամ Մակինյանը ներողություն խնդրելով Սերժ Սարգսյանից գնահատականներ հնչեցրեց Սերգո Կարապետյանի հասցեին։

Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ իր ճառում ասաց, որ գործում ներկայացված ապացույցներն անարժանահավատ են, հավաստի չեն։ Անդրադառնալով մեկ անձի ցուցմունքի հիման վրա մեղադրանքը կառուցելու ոչ հարիր լինելուն, աստվածաշնչյան հիմնավորումներով հանդես եկավ։
 
Ի վերջո, պաշտպան Հակոբյանը խնդրեց դատարանին Սերժ Սարգսյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատավճիռ։
 
Սերժ Սարգսյանն ասելիք  չուներ։
 
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստի ընթացքում ռեպլիկով հանդես կգա դատախազը, որից հետո միայն դատարանը վճիռ կկայացնի։ 
 
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Ամբաստանվողների շարքում էին նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Նրանք, սակայն, կորոնավիրուսից մահացել են և հարազատների դիմումները դատարանը բավարերելով, դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան