Մարինա Խաչատրյանը չի ներկայացել դատարան՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ իր հայցի քննությանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նշանակված Մարինա Խաչատրյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի քաղաքացիական գործով դատական նիստը չկայացավ։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դեռ 2019 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանի՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։

Նախորդ դատական նիստում Սաֆարյանի փաստաբանը դատավորին բացարկի  միջնորդություն էր ներկայացրել։ Ըստ նրա՝ դատավորն անկողմնակալ չէ, նրա ամբողջ գործողություններն ուղղված են եղել հօգուտ Մարինա Խաչատրյանի և վատթարացնող Ստյոպա Սաֆարյանի վիճակը։  

Այսօրվա նիստը հետաձգվեց հայցվոր կողմի չներկայանալու պատճառով։ Չնայած կողմերը պատշաճ ծանուցված են եղել, սակայն նիստին չէին ներկայացել ո՛չ Մարինա Խաչատրյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը։
Նշենք, որ նախորդ նիստը կայացել էր Արաբկիր նստավայրում, և դատավորը ենթադրեց, որ հայցվոր կողմը կարող է կարդացած չլինել նիստի վայրը փոխելու մասին դատարանի ուղարկած ծանուցումը, և հետագա շահարկումներից խուսափելու համար որոշեց հետաձգել նիստն ու նոր նիստ նշանակել փետրվարի 13-ին, ժամը 16-ին։ Պատասխանող կողմը չառարկեց։ 
 
Վովա Հակոբյան