Ղազարավանի նախկին համայնքապետից պահանջում են բռնագանձել 17 անշարժ գույք, 15.5 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

17 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումից ստացված եկամտի մնացորդ: