Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ինտենսիվ այգիների ստեղծման ծրագրի մասին, նշեց. «Դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, առնվազն կան կասկածներ, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա: Եվ հարց կծագի, թե բա ինչու ենք այս ծրագիրը շարունակում»:
Վարչապետը, սակայն, նշեց, որ կառավարության գործը պետք է տարբերակել իրավապահների գործից. «Մենք մեր ֆինանսավորումը պետք է շարունակենք, իրավապահներն էլ թող իրենց գործը անեն. ով գողանում է՝ թող գնա պատասխանատվություն կրի, սակայն թեկուզ 10 ընկերության պատճառով այդ ոլորտը Հայաստանում ոչնչացնելը նշանակում է Հայաստանի ապագան ենք ենք ոչնչացնում: Մեր եզրակացությունը այն չպետք է լինի, որ վայ, ինտենսիվ այգիների ոլորտում չարաշահումներ ունենք, եկեք ծրագիրը փակենք: Լավ, ենթադրենք, 7000 չի հիմնադրվել, տո 4300 է հիմնադրվել է, դա մեր նպատակն է, մնացածով թող զբաղվեն իրավապահները»: