Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե
Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

Իրականացվում է նախաքննություն։