Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ազատամարտիկների անվան թիվ 1 հոսքային միջնակարգ դպրոցում դասվարի թափուր տեղի համար։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում։ Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է: (Ձև 1) Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ Անձնագրի պատճենը Ինքնակենսագրություն (Ձև 4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում) Մեկ լուսանկար` 3×4 չափի Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն»: