«Հազիվ թե սեփական բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հազիվ թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար բավարար արդյունքի հասնելու լավագույն միջոց է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կրկին մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վերաբերյալ Տավուշի մարզում արած հայտարարությունը։
«Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական կերպով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է:Մենք պատրաստ ենք օգնել այդ գործին՝ հաշվի առնելով մեր փորձը, աշխատանքը պետք է իրականացվի այս կառույցի շրջանակներում՝ ելնելով վերը նշված սկզբունքներից»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես երկրի ղեկավարությունն է որոշել Արևմուտքի հետ շփվելով։
«Ցանկալի է, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն միայն նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Երևանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։