«Շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում հայաստանյան շուկայում և «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել։ Բայց նաև տեղյակ եք, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացական ավիացիայի հետ կապված, մասնավորապես ԵՄ սև ցուցակում հայտնվելը, և այո, դա վատ պատմություն է, և նաև որոշակի հետևություններ արվում են։ Եվ եթե չեմ սխալվում, երեկ նաև ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխությունէ տեղի ունեցել, որ որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են ավիացիայի կոմիտեի կողմից պետտուրքեր են սահմանվել»,-այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ դա արվում է նրա համար, որպեսզի ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որպեսզի ավիացիայի կոմիտեն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում հույս ունեն, որ շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ սև ցուցակից։