Ամերիկյան USS Dwight Eisenhower ատոմային ավիակիրը շարժվում է Իսրայելի ուղղությամբ։
Դրա կազմում կա 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, հրթիռային սպառազինություն, RIM-7 Sea Sparrow տեսակի ՀՕՊ համակարգեր։ Ավիակրին ուղեկցում են 2 հրթիռային հածանավ և 4 հրթիռային էսկադրային ականակիր։