Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել:
Այժմ թուրքական պետությունը միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ հրդեհները չեզոքացնելու ուղղությամբ: Նշվում է, որ հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել: Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ. 8 ուղղաթիռ և 7 հրշեջ մեքենա: