Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է:
Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: