Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան) Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Ալիկ Առաքելյան - «Արարատ» Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ) Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան) Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Մեր թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։