Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Հայաստանում, Լիտվայում, Բրազիլիայում, Եգիպտոսում և Տաջիկստանում ու Աֆղանստանում հավատարմագրմած դեսպաններին:

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թ. դեկտեմբերի 24-ից:

Մինչ այդ նա զբաղեցրել էր Ղազախստանում և Չեխիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը: