Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին
ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Այս մասին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ: