Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության գործողությունների գործընկերության բաժնի պետ, ծովակալ Բյուլենթ Թուրանին, գրում է report.az-ը:
Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից գրավված տարածքներում կատարվող աշխատանքները, ինչպես նաև ներկայիս իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:
Հասանովը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա վիճակից և այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքներից՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը: Բյուլենթ Թուրանը ընդգծել է ներկայիս ռազմական համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում անցկացվող համատեղ միջոցառումների վերաբերյալ: Սյուզի Սիրականյան