Հակառակորդն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում. Սյունիքի նախկին մարզպետ
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն տեղեկացնում է, որ հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում: «Նաեւ անում են որոշակի գործողություններ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը: 

 «Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին եւ գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար»,-ասաց նա: