Թուրքիայի դրամական միավորը գրանցել է արժեզրկման հերթական հակառեկորդը
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․96-ի. գրում է ermenihaber.-ը:
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցում նաև եվրոյի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/12․41 լիրա փոխարժեքով։
Շաբաթվա սկզբից ի վեր լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 8 տոկոսով։