Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում», հաղորդում է պաշտոնական Մինսկը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կողմերը միմյանց ներկայացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակներում», - նշում է Բելառուսի նախագահական նստավայրը։
Ըստ պաշտոնական Մինսկի, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։ Հայաստանի կառավարությունը զրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել։