Այսօր՝ Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը անդրադարձավ հանաձնաժողովի կողմից նախորդ նիստին նշված հարցումների պատասխաններին, որոնք ուղղված էին կառավարությանը և մի շարք պետական մամինների։
Ըստ նրա՝ պատասխաններ են ստացվել ԿԳՄՍ նախարարից, Կրթության տեսչական մարմնից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պետ․ եկամուտների կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, ինչպես նաև, Վայոց Ձորի մարզպետարանից և «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատից՝ իրենց մասերով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցը վերաբերվել է հիմնադրամի միջոցներին, մասնավորապես, «Covid-19-Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքին, կուտակված միջոցներին և դրանց ծախսման, բաշխմանը ուղղություններին և կատարված գնումներին։
«Ստացել ենք հետևյալ պատասխանը․ «Covid-19- Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքը իրականցվել է հիմանդրամի նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 13-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հավաքագրվել է 325 միլիոն 608 հազար 555 դրամ, որից 154,8 միլիոն դրամը մասնավոր կազմակերպություններից է հավաքագրվել, 18 միլիոն 115 հազար դրամը՝ արտերկրում և Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից, և 152 միլիոն 675 հազար դրամը՝ Սփյուռքում գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմիններից», - նշեց պարոն Խաչատրյանը։
Միաժամանակ ուսումնասիրվել է նաև հիմնադրամի կայքէջում տեղադրված հաշվետվությունը, ըստ որի, հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 դոլարը արդեն իսկ ուղղվել է տարբեր բժշկական պարագաների և սարքավորումներ ձեռբերմանը, շտապօգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը և բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։
«Այստեղ, իհարկե, թվային որոշակի հարց կա, որը լրացուցիչ պարզաբանման կարիք կունենա, քանի որ պաշտոնական պատասխանի մեջ՝մինչև օգոստոսի 27-ը ներառյալ, հավաքագրված է եղել 325 միլիոն դրամ, սակայն, ըստ կայքէջի հաշվետվության, 800,030 ԱՄՆ դոլարն արդեն իսկ հավաքագրված է եղել հուլիսի 22-ի դրությամբ», -նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ այստեղ որոշակի թվային անհամապատասխանություն կա, և հանձնաժողովը կխնդրի հիմնադրամին լրացուցիչ պարզաբանում տալ։
Հանձնաժողովը նամակ է ստացել նաև Տիգրան Ավինյանից, որով տեղեկացվում է, որ կառավարությունը առաջարկում է ողջամիտ ժամկետ՝ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն ներկայացնելու համար՝ մինչև սույն թվականի մարտի 30ը։ Տիգրան Ավինյանի գրասնեյակի կողմից կամփոփվի պետական մարմինների կողմից ստացվող պատասխանները։
Կենտրոնական բանկի կողմից ստացված պատասխանի համաձայն, նույնպես, առաջարկվել է ողջամիտ ժամկետ՝ բանկի դիտարկումները ներկայացնելու համար՝ մինչև սույն թվականի մարտի 12-ը։
«Բազմաթիվ նախարարությունների և պետական մամինների կողմից նույնաբովանդակ պատասխաններ են ստացվել», - նշեց Խաչատրյանը։