Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Իրաք այցի շրջանակում, նախքան Մոսուլ քաղաքից հեռանալը, այցելել է երկրում գտնվող սիրիական ու հայկական եկեղեցիներ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինը,տեղեկացնում է
1lurer.am-ը։
«Նախքան Մոսուլից հեռանալը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մասնավոր այց է ունեցել ավերված ասորական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,- գրել է Ինես Սան Մարտինը: