«Այստեղ թշնամիներ չկան, այստեղ կան հայեր և հայեր: Ճակատագրասեղանին դրված է Հայաստանի պետականությունը: Մենք էստեղ ենք Հայաստանի պետականության համար», - Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի հայի և հայի միջև բախում չլինի: Մենք մեր կյանքի գնով անգամ էդ բախումը թույլ չենք տալու»,- ասաց Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, որ ոստիկանները ևս չեն հրահրելու բախումներ: