Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների կողմից ուկրաինական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ անցած գիշեր անջատողականները հրադադարը խախտել են 4 անգամ։ Ռմբակոծվել են Շումի, Մարինկա, Ավդեևկա և Նովոտրոիցկոե բնակավայրերը։
Հարձակումներից մեկն իրականացվել է գրոհայինների կողմից՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի կիրառմամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինուժը պատասխան կրակ է բացել, սակայն չի օգտագործել Մինսկի արձանագրություններում նշված արգելված զենքերը։
Ուկրաինայի հուժկու պատասխանի շնորհիվ զինյալները դադարեցրել են հրետակոծությունը։ Դեկտեմբերի 2-ի առավոտյան հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել։