«Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու, Այնթապ համայնքի ղեկավարը բերման է ենթարկվել՝ տեղամասային կենտրոնում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով
Քիչ առաջ տեղեկություններ ստացանք այն մասին, որ ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկվել Մասիսում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու անդամները, որոնց թվում են Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանն ու նրա եղբայրը։

Civic.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ Այնթապից 4 անձ բերման են ենթարկվել Մասիսի բաժին։

Նրանց բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 149․2 հոդվածով (Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքընախատեսված արարք կատարելու կասկածանքով)։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում։