Աբովյանում իշխող ղեկավար կա, իրեն չեմ ուզի ձայնս տալ, լրիվ թալանել են․ քաղաքացիները՝ Աբովյանի ավագանու ընտրությունների մասին. Տեսնայութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Իմ ձայնը տալու եմ համար 4-ին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը)։ Համայնքի ղեկավարից գոհ չենք, սաղ քանդուքարափ, կիսատ-պռատ գործեր են արել»,- այսօր Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը և հավելեց, որ համայնքում իրականացված աշխատանքները շատ քիչ են ու ոչ բավարար։
Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանելով հարցին՝ Աբովյանի գործող համայնքապետից գո՞հ եք. արձագանքեց. «Չէ, լրիվ թալանել են, ես չէի ուզի, որ նույնը անընդհատ ղեկավարեր։ Մեր տարածքում իշխող ղեկավար կա, իրեն չէի ուզի իմ ձայնը տալ»։
«Number one»,- ի պատասխան մեր հարցի՝ ո՞ւմ եք ընտրելու, արձագանքեց մեկ այլ քաղաքացի ու ընդգծեց, որ գոհ է ԲՀԿ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում