Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
ԱԻՆ լրատվական վարչության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղի տանող կամրջի վրա։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: