Շուշիի չեզոք գոտում դեկտեմբերի 5-ին սպանված ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը վիրավորում ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ մի քանի մետրից. Ազգականը հակադարձում է ՔԿ-ին
Դեկտեմբերի 5-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը վիրավորում ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ մոտ տարածությունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գոռի հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ ՊԲ-ն դեկտեմբերի 5-ին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Նույն աղբյուրը նաեւ նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ զինվորն սպանվել է հակառակորդի կողմից եւ քրեական գործը հարուցվել էր հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետ)։

Նախաքննական մարմնից հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, որտեղ Գոռը և ընկերը շարժ են նկատել։ Ըստ վարույթ իրականացնող մարմնի, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, Գոռն արձակել էր 15 կրակոց, իսկ մահացու վիրավորումը ստացել էր գլխի շրջանում, մինչդեռ, Գոռի հարազատներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ կրծքից երկու-երեք մատ վերև շրջանում, ընդ որում, բավականին մոտ հեռավորությունից՝ 10 մետր հեռավորությունից, այնքան մոտ, որ մաշկն այրվել է, փամփուշտը թիկունքից դուրս է եկել, վերքը վարդի տեսքով էր՝ գրեթե բռունցքի չափով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։