Գործարկվելու են Ռինդ բնակավայրի շչակները
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Արենի համայնքի Ռինդ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Գործարկվելու են բնակավայրի շչակները:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: